Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը

Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում

 

Բանջարեղենի եւ մրգերի սակավ օգտագործում Բանջարեղենի եւ մրգերի սակավ օգտագործումը ԱՀԿ-Եվրագրասենյակի կողմից դասվել է «Ռիսկի գլխավոր գործոնների» շարքը, որը Եվրատարածաշրջանում, միջին հաշվով, 4.4 տոկոսով «մեղավոր է» կյանքի առողջ տարիների կորստյան մեջ։ Կարծիք կա, որ Հայաստանում չի կարող այս գործոնն այդքան որոշիչ լինել, քանի որ մեր ժողովուրդը ե՛ւ բանջարեղեն, ե՛ւ մրգեր առատ է օգտագործում։ Այնուհանդերձ, այս կարծիքը կարող է խաբուսիկ լինել։ «Եվրոպայի առողջության զեկույց-2005»-ում բերված տվյալները վկայում են, որ Հայաստանում բանջարեղենի եւ մրգերի սակավ օգտագործումը, որպես ռիսկի գլխավոր գործոն եւ յոթ առաջատար հիվանդություններից առաջացած մահացության մեջ իր «մեղսակցությամբ» զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ ունենալով 9 տոկոս մասնաբաժին։

 

Հարկ չկա հիշեցնելու, որ մրգերը եւ բանջարեղենն առողջ սննդակարգի էական բաղադրիչներն են եւ լուրջ դերակատարում ունեն սրտանոթային եւ ստամոքսաղիքային համակարգերի հիվանդությունների առաջացումը կանխելու մեխանիզմներում։ Հաստատված է, որ Եվրոպայում մրգերի եւ բանջարեղենի սակավ օգտագործմամբ է պայմանավորվում ստամոքսաղիքային համակարգի քաղցկեղի զարգացման մոտ 18, սրտի իշեմիկ հիվանդության 28 եւ կաթվածի՝ 18 տոկոսը։

 

Հետաքրքիր տվյալներ է ներկայացնում Եվրա/ԱՀԿ գրասենյակը։ Համաճարակաբանական ծավալուն եւ խոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Եվրամիության երկրներում մրգերի եւ բանջարեղենի օգտագործման աճն ամեն տարի կարող է կանխել 65-ից ցածր տարիքի 23 000 անձանց վաղաժամ մահը։ ԱՀԿ-ն երաշխավորում է օրական օգտագործել 400 գրամից ոչ պակաս մրգեր եւ բանջարեղեն։ Ընդգծում է, որ ապրելաոճի արագ փոփոխությունները, որոնք ինդուստրալիզացիայի, ուրբանիզացիայի, տնտեսության կատարելագործման, գլոբալիզացիայի հարաճուն զարգացման հետեւանք են, նշանակալիորեն ներգործում են բնակչության սնման ձեւի եւ բովանդակության վրա՝ առաջին պլանի վրա մղելով մսից եւ դրանից ստացված տարատեսակ մթերքների, կենդանական ճարպերից ստացված կերակրատեսակների՝ կրճատելով հացահատիկային եւ բանջարեղենային սննդամթերքի օգտագործումը, որն էլ հանգեցնում է հիվանդացության կառուցվածքի փոփոխություններին։ Հանճարեղ բնորոշում է տվել Դեմոկրիտը՝ «Այնպես, ինչպես լինում են մարմնի, այդպես էլ՝ ապրելակերպի հիվանդություններ»։ Փայլուն է ասված։

 

Այսօր ողջ աշխարհում գլխավորը հենց ապրելակերպի հիվանդությունների խնդիրն է, որն առաջին հերթին ապրելակերպի սկզբունքների վերանայում է պահանջում։ Ֆիզիկական թերակտիվություն Եվրատարածաշրջանի երկրներում կյանքի առողջ տարիների կորստի 3,5%-ը բաժին է ընկնում ֆիզիկական թերակտիվությանը։ Ազգաբնակչության ավելի քան 60%-ը ֆիզիկապես ակտիվ կյանք չի վարում։

 

Համարվում է, որ ֆիզիկական ակտիվության բարձրացման ուղղությամբ տարվող ջանքերը հանրային առողջության ցուցանիշների բարելավման ծախս/արդյունավետություն փոխհարաբերության տեսակետից ամենաարդարացվածն է։ Ֆիզիկական ակտիվության բարձրացումը բժշկության տվյալների համապատասխան՝ p Նվազեցնում է սրտի անոթային հիվանդությունների, ոչ ինսուլինակախյալ շաքարախտի եւ ճարպակալման առաջացման ռիսկը։ p Բարելավում է եւ ֆիզիկական կոորդինացիան, մարմնի համակշռումը եւ ուժը՝ նկատելիորեն նվազեցնելով հատկապես տարեց մարդկանց վայր ընկնելու եւ վնասվածքներ ստանալու հավանականությունը։ p Կանոնակարգում է մտավոր գործունեության հստակությունը եւ որոշումներ կայացնելու ճկունությունը։ ԱՀԿ կողմից իրականացված ծավալուն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական թերակտիվության վերացումը կհանգեցնի սրտի պսակային զարկերակների հիվանդությունների 15-39, ուղեղային կաթվածի՝ 33, գերճնշման՝ 12, շաքարախտի՝ 12-35, հաստ աղու քաղցկեղի՝ 22-33, կրծքագեղձի քաղցկեղի՝ 5-12 եւ օստեոպորոզի՝ 18 տոկոսով կրճատման։

 

Վերջին տարիներին կատարված հետազոտությունները վկայում են, որ օրվա մեջ ընդմիջվող չափավոր ֆիզիկական ակտիվությունը մեծապես նպաստում է առողջության ամրապնդմանը։ Այն ներառում է բազմաբնույթ ֆիզիկական ակտիվություն ոչ միայն ազատ ժամերին, այլեւ ապրելաոճի հետ միահյուսված, ցանկացած իրադրության որեւէ հարմար պահի՝ լինի դա տանը, աշխատանքի վայրում, ինքնաթիռով թռչելիս, մեքենա վարելիս, համակարգչի առջեւ նստած սիրավեպ գրելիս, թե կլոր սեղանի շուրջ ժամերով բանավեճի մթնոլորտում տապակվելիս։ Շաբաթը երեք ու կես ժամ չափավոր ֆիզիկական ակտիվությունն այն նվազագույնն է, որից վար, ըստ մասնագետների, գործ ունենք թերակտիվության հետ։

Շարունակելի...

Հեղինակ. Էմիլ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ